Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ Թել Ավիվը համաձայնել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմաններին։
Նրա խոսքով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները «երկար և արդյունավետ» հանդիպում են ունեցել Իսրայելի ղեկավարների հետ Գազայի հատվածում։
«Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի անհրաժեշտ պայմաններին, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ պատերազմը դադարեցնելու համար», - գրել է Թրամփը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կատարը և Եգիպտոսը վերջնական առաջարկը կներկայացնեն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին։ Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմի ղեկավարը զգուշացրել է կազմակերպության ղեկավարներին, որ եթե նրանք հրաժարվեն ընդունել առաջարկը, իրավիճակը միայն «կվատանա»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)