ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային ՀՕՊ հրթիռների մատակարարումը. Politico
Աշխարհ
Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված զենիթային հրթիռների մատակարարումը՝ սեփական պաշարների սպառման պատճառով։ Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինային որոշ հակաօդային պաշտպանության հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի մատակարարումը՝ ԱՄՆ զենքի պաշարների չափազանց կրճատման մասին մտահոգությունների պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Թերթի տվյալներով՝ որոշումը կայացրել է Պենտագոնի քաղաքական բաժնի ղեկավար Էլբրիջ Քոլբին՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության պահեստներում հրետանային արկերի, զենիթային հրթիռների և զինամթերքի սպառման մասին տեղեկացվելուց հետո։
Նշվում է, որ Քոլբին որոշել է կրճատել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը դեռևս հունիսի սկզբին, սակայն որոշումն ուժի մեջ է մտել միայն հիմա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)