Իսրայելը թուլացրել է Գազայի շրջափակումը
Մերձավոր Արևելք
Պաղեստինի իշխանությունները դեկտեմբերի 27-ին հայտարարել են, որ Իսրայելի կառավարությունը հանել է Գազայի հատվածում շինանյութի ներմուծման և արտահանման վրա դրված արգելքը, ինչը ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված համաձայնության ժամանակ ՀԱՄԱՍ-ի հիմնական պահանջներից մեկն էր:
Շինանյութի ներկրման և արտահանման վրա դրված արգելքի հանումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև վերջին ռազմական գործողություններից հետո կնքված զինադադարի մի մասն էր:
Համաձայն այդ պայմանների՝ պաղեստինցիները դադարեցնում են Իսրայելի տարածքները գնդակահարելուց, իսկ վերջինս դրա դիմաց թուլացնում է Գազայի հատվածի շրջափակումը և դադարեցնում գրոհայինների կետային ոչնչացման նախաձեռնությունը:
Շինանյութի ներկրման արգելքի չեղյալ հայտարարելու հետ միաժամանակ հանվելու է նաև շինարարական սարքավորումների մատակարարման վրա դրված արգելքը:
Իսրայելը սահմանափակել էր Գազայի հատվածին մատակարարվող շինանյութն և ծանր տեխնիկան՝ զգուշանալով, որ դրանք կարող են օգտագործվել ՀԱՄԱՍ-ի գրոհայինների համար ստորգետնյա թունելների և ամրությունների կառուցման համար: Արդյունքում Գազայի հատվածում ցանկացած տիպի շինարարություն ուղեկցվում էր սարքավորումների բացակայությամբ պայմանավորված դժվարություններով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ