Եթե Բաքվում ներողության են սպասում, թող մոռանան այդ մասին․ ռուս պատգամավոր
Ռուսաստան
Կովկասը կարծես ռումբ լինի։ Մեկ անզգույշ շարժում, և պայթյուն կհնչի: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը Telegram-ում։
«Եկատերինբուրգում մեր հատուկ ծառայությունները հզորագույն գործողություն են իրականացրել. ձերբակալել են էթնիկ հանցավոր խմբի տասնյակ մասնակիցների, ամեն ինչ օրենքով։ Եվ հանկարծ՝ դիվանագիտական հիստերիա Բաքվից։ Ադրբեջանական իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են «դաժան գործողությունների» մեջ, արգելել են ռուսական միջոցառումները՝ ներկայացումներ, համերգներ:
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները միասին բացահայտ մեղադրում են Ռուսաստանին «բռնության» մեջ, Իսկ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը մեր երկիրը համեմատում է 30-ականների նացիստական Գերմանիայի հետ։ Սա արդեն արձագանք չէ, այլ ուղղակի քաղաքական հարձակում։ Հարգելի գործարարներ եթե Բաքվում որոշել են, որ մենք պետք է ներողություն խնդրենք մեր տանը կարգուկանոն հաստատելու համար, թող մոռանան այդ մասին», - գրել է պատգամավորը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան