Ռուսաստանում կառուցված հնդկական ֆրեգատը համալրվել է նորագույն տեխնիկայով
Ռուսաստան
Ռուսական «Յանտար» նավաշինական գործարանի ղեկավար Իլյա Սամարինը բարձր է գնահատել Հնդկաստանի համար կառուցված Tamal ֆրեգատը՝ ընդգծելով, որ այն զգալիորեն տարբերվում է նախորդ Tushil նախագծից՝ նոր, հիմնականում հնդկական արտադրության սարքավորումներով։
Նոր նավի վրա տեղադրվել են արդիականացված հիդրոակուստիկ համակարգ, ավտոմատացված կապի համալիր, ռադիոլոկացիոն և թիրախավորման սարքեր, ինչպես նաև թունավոր գազերի հայտնաբերման նոր համակարգ։
Սամարինը նշել է, որ կառուցման ընթացքում գործարանը բախվել է արևմտյան պատժամիջոցների պատճառով սարքավորումների և նյութերի մատակարարման դժվարություններին, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան