iPhone-ների արտադրությունը Հնդկաստանում դանդաղել է՝ չինացի ինժեներների հեռացման հետևանքով
Տնտեսություն
Apple-ը բախվել է կադրային լուրջ խնդրի Հնդկաստանում՝ Foxconn-ի գործարաններում աշխատող չինացի ինժեներների զանգվածային վերադարձի պատճառով։ Bloomberg-ի տվյալներով՝ վերջին երկու ամիսներին Հնդկաստանից հեռացել է շուրջ 300 մասնագետ, ինչի հետևանքով մի շարք արտադրական գծեր մնացել են առանց համապատասխան ղեկավարության։
Ընկերությունն ակտիվորեն փորձում էր նվազեցնել կախվածությունը Չինաստանից՝ զարգացնելով հնդկական արտադրությունը, սակայն մասնագետների պակասի ֆոնին iPhone 17-ի թողարկման նախապատրաստական փուլը բախվել է լուրջ խոչընդոտների։
Վերլուծաբանները չեն բացառում, որ Foxconn-ի որոշման վրա ազդել են Չինաստանի իշխանությունները, որոնք հակասում են տեխնոլոգիաների և մասնագետների արտահոսքին։ Միաժամանակ, նախագահ Թրամփը սպառնացել է Apple-ին 25% մաքսատուրքով՝ արտասահմանում արտադրություն իրականացնելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան