ՌԴ-ում ողջունում են Թրամփի որոշումը դադարեցնել Ուկրաինայի զինման գործընթացը
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սվետլանա Ժուրովան դրական ազդակ է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ժամանակավորապես դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները։ Նրա խոսքով՝ դա համապատասխանում է հրադադարի նախապայմանին, որի մասին խոսել է նաև Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնը մի քանի ամսով դադարեցնում է Patriot ՀՕՊ համակարգերի, հրետանային սнарядների և հրթիռների մատակարարումը Կիևին։
Թրամփն իր հերթին նշել էր, որ այս զինատեսակներն առաջին հերթին անհրաժեշտ են ԱՄՆ-ին և Իսրայելին։ Նա չի հստակեցրել, թե արդյոք պատրաստ է նոր օգնության փաթեթ տրամադրել Ուկրաինային, ինչն էլ ընկալվել է որպես հրաժարում շարունակելու նախկին աջակցությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան