Գիտնականները ստեղծել են «Օզեմպիկի» անվտանգ հաբային տարբերակը
Գիտություն և Մշակույթ
Cell ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել՝ գիտնականները մշակել են նորագույն մոլեկուլներ, որոնք արդյունավետորեն բուժում են երկրորդ տիպի շաքարային դիաբետը և ճարպակալումը՝ առանց սրտային ռիսկերի, որոնք բնորոշ են ներկայում կիրառվող GLP-1 և բետա-միմետիկ դեղամիջոցներին, ինչպիսին է «Օզեմպիկը»։
Նոր մոլեկուլները ակտիվացնում են բետա-2 ադրենոռեցեպտորները՝ միաժամանակ պահպանելով հատուկ ուղղվածություն դեպի GRK2 սպիտակուցը, ինչը թույլ է տալիս բարձրացնել գլյուկոզի յուրացումը մկանային հյուսվածքներում՝ առանց սրտի վրա բացասական ազդեցության։ Դրանք չեն առաջացնում ո՛չ արագ սրտխփոց, ո՛չ սրտի հիպերտրոֆիա, և երկարաժամկետ ընդունման դեպքում չեն բերում ռեցեպտորների հանդուրժողականության նվազման։
Հաբային ձևով դեղամիջոցի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա հաստատել են դրա անվտանգությունն ու լավ հանդուրժողականությունը։ Մշակողները հույս ունեն, որ այս նոր դեղամիջոցները կդառնան շաքարային դիաբետի և ճարպակալման վերահսկման անվտանգ և արդյունավետ օրալ տարբերակ։