Մեդվեդևն ու Յանուկովիչը կհանդիպեն Դոնեցկում
Ռուսաստան
Այսօր Դոնեցկում հանդիպել են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները՝ քննարկելու Ուկրաինայում գազի գների հետ կապված թեման։ Սեպտեմբերի վերջին Յանուկովիչի Ռուսաստան կատարած այցի ընթացքում գազի հետ կապված թեման երկու երկրների նախագահները քննարկել էին վարչապետ Պուտինի մասնակցությամբ։ Նախնական բանակցություններից հետո, երկու կողմերը հայտնել են իրենց դիրքորոշումները, բայց ոչ մի կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան։ Ուկրաինան այժմ Ռուսաստանին գազի դիմաց պայամանգրային գնից 30% էժան է վճարում։ Այս համաձայնությունը Կիևի և Մոսկվայի միջև ձեռք էր բերվել Ղրիմում Սևծովյան նավատորմի տեղակայման ժամկետը 25 տարով երկարաձգելու ստորգրված պայամանգրով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)