Պաղեստինի նախագահը սպառնում է երկիրը հանձնել Իսրայելի տնօրինությանը
Մերձավոր Արևելք
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը սպառնում է ցրել Պաղեստինի ազգային վարչակազմը, եթե դիվանագիտական ջանքերն ապարդյուն մնան, և Իսրայելը շարունակի Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերի շինարարությունը: Պաղեստինյան առաջնորդը հայտարարել է, որ հույս ունի Իսրայելում հունվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առաջընթաց նկատել բնակավայրերի խնդրի շուրջ: Հակառակ դեպքում նա խոստացել է Պաղեստինի կառավարումը հանձնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
«Եթե նույնիսկ ընտրություններից հետո առաջընթաց չնկատվի, ես կվերցնեմ հեռախոսը և կզանգահարեմ Նեթանյահուին: Ես կասեմ նրան. «Հարգելի՛ ընկեր, պարո՛ն Նեթանյահու, հրավիրում եմ Ձեզ Մուքատու: Հարմար տեղավորվե՛ք իմ աթոռին, Ձեր ձեռքը վերցրեք կառավարման լծակները, և այսուհետ Դուք եք պատասխանատու Պաղեստինի ինքնավարության համար»,-ասել է Աբասը:
Նա հավելել է նաև, որ չի ցանկանում օգտագործել Պաղեստինի նոր ձեռք բերած ՄԱԿ-ի դիտորդ ոչ անդամ պետության կարգավիճակը՝ Հաագայի միջազգային դատարանում Իսրայելի գործողությունների դեմ բողոքելու համար, սակայն դիվանագիտական ջանքերի տապալումից հետո իրեն այլ ճանապարհ չի մնա. հայտնում է Lenta.ru-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ