Սիրիայի անհանգստությունները կարող են քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ
Աշխարհ
Իրանի պաշտոնյաները կապ են հաստատել Սիրիայի «Մուսուլման եղբայրներ» խմբավորման հետ' փորձելով միջնորդել, որպեսզի քաղաքական լուծում տրվի Բաշար Ալ-Ասադի դեմ ուղղված արդեն 10 ամիս տևող ապստամբություններին, սակայն, ինչպես այսօր հայտնել է «Մուսուլման եղբայրներ»–ի անդամներից մեկը` Իրանի առաջարկը մերժվել է:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ Սիրիայի անհանգստությունները կարող են քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ, քանի որ Ասադի ուժերը փորձում են դադարեցնել ցույցերը:
«Մուսուլման եղբայրներ»–ի ղեկավարներից մեկը՝ Մելհեմ Ալ-Դրոուբին, հայտնել է, որ իրենք Իրանի հետ գործարք կկնքեն միայն այն դեպքում, եթե երկիրը դադարի պաշտպանել Ասադին:
Դրոուբին ասել է, որ Իրանի պաշտոնյաները պարզապես հարցրել են «Մուսուլման եղբայրներ»–ի' Իրան այցելության կամ «Օրան»–ի միջնորդների' Սիրիա ժամանելու հավանականության մասին. «Մենք առաջարկի մասին մանրամասներ չենք լսել, և նրանց համար հնարավորություն չենք ստեղծել, որ քննարկեն դրանք»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ