Կսառեցվեն Իրանի կենտրոնական բանկի ակտիվները
Աշխարհ
ԵՄ դիվանագետը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Եվրոպական միության կառավարությունները սկզբունքորեն համաձայնել են սառեցնել Իրանի կենտրոնական բանկի ակտիվները:
Որոշվել է նաև էմբարգո սահմանել Իրանից նավթի ներկրման վրա. մանրամասները դեռ քննարկվում են: Հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
ԵՄ երկրները սկզբունքորեն արդեն համաձայնել են արգելել Իրանի նավթի ներկրումները, բայց դեռ քննարկում են մանրամասները, թե երբ պետք է էմբարգոն սկսվի և ինչպես պետք է գործադրվի:
ԵՄ դիվանագետն ասել է, որ կենտրոնական բանկի վերաբերյալ մեծ համաձայնություն կա և քննարկումները շարունակվում են` մանրամասները ճշտելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ