«Հայկական ժամանակ». բոլորով բոլորում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է մեծամասնական թեկնածուներ առաջադրել բոլոր ընտրատարածքներում: Այս մասին մեզ տեղեկացրեց կուսակցության քաղաքական խորհրդի մի անդամ, որը չցանկացավ հրապարակել իր անունը:
Ըստ նրա, բացառություններ կարող են լինել ընդամենը մեկ-երկու ընտրատարածքում: Հիշեցնենք, որ բոլոր ընտրատարածքներում պատգամավորի թեկնածուներ առաջադրելու որոշում կայացրել է նաև Հանրապետական կուսակցությունը: Նման որոշման մասին քննարկումներ են ընթանում նաև Հայ ազգային կոնգրեսում: Եթե իսկապես իրադարձությունները ընթանան հենց այս սցենարով, ընտրությունները կարող են լիովին դուրս գալ Սերժ Սարգսյանի վերահսկողությունից: Ընդ որում՝ ոչ միայն մեծամասնական, այլև՝ համամասնական ընտրակարգում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ