«Ժողովուրդ». Բանակում ծառայելն այլևս չի կարևորվում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ համապատասխանաբար հունվարի 16-ին և 18-ին արդարադատության փոխնախարարներ նշանակվեցին Ռուբեն Մելիքյանն ու Եղիշե Կիրակոսյանը: Ծանոթանալով վերջիններիս կենսագրական տվյալներին՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ երկուսն էլ չեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը՝ չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն: Պարտադիր զինծառայություն չի անցել նաև հունվարի 17-ին Սերժ Սարգսյանի որոշմամբ նախագահի օգնական նշանակված Վարուժան Ներսիսյանը: Ստացվում է, որ իշխանությունները կարևորություն չեն տալիս հայրենիքի պաշտպանությանը, և հայոց բանակում չծառայելը պաշտոնական առաջխաղացմանն այլևս չի կարող խանգարել: Այս երևույթը պետական դեգրադացիայի հերթական դրսևորումն է, երբ հերոսները դավաճան են դառնում, իսկ մեր երկրի համար, մատը մատին չտված «ոսկե երիտասարդները»՝ իշխանություն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ