«Հրապարակ». Մարդուն առանց տեղեկացնելու և պատճառը բացատրելու աշխատանքից ազատելն անօրինական է, անկիրթ ու տգեղ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը: Նրա փոխարեն նշանակվել է հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության բաժնի պետի տեղակալ Թաթուլ Շուշանյանը: Իսպիրյանն իր ազատման մասին իմացել էր երեկ և դժվարացավ ասել, թե որն է պատճառը: «Ես չեմ կարող ասել, թե այդ փոփոխությունն ինչով է պայմանավորված: Ես տեղյակ չեմ եղել, այսօր եմ իմացել: Բայց մենք զինվորական ենք և պարտավոր ենք ենթարկվել հրամաններին՝ առանց քննարկման», - մեր թղթակցի հետ հետ հեռախոսազրույցում ասել է Գագիկ Իսպիրյանը: Անգամ եթե խոսքը զինվորականների մասին է, որոնք կարգապահորեն կատարում են վերադասի հրամանները, մարդուն առանց տեղեկացնելու և պատճառը բացատրելու աշխատանքից ազատելն անօրինական է, անկիրթ ու տգեղ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ