«Ժողովուրդ». «Մաքս-գրուպ»-ի սեփականատերը, Թալինի քաղաքապետն ու մարզպետի եղբայրը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանը պատրաստվում է կրկին առաջադրվել իր ընտրատարածքում: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց անձամբ պարոն Մանուկյանը: Նշենք, որ, ըստ լուրերի, այդ ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն նաև պատգամավորի «ոխերիմ» հակառակորդները՝ մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանը և Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, որը նախորդ ընտրություններում կրկին մրցակցում էր Մանուկյանի հետ: «Ինձ այդ ամենը չի հետաքրքրում, ինձ համար կարևոր չէ՝ ով կառաջադրվի, ով՝ ոչ»,- ասաց Մանուկյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ