«Հայկական ժամանակ». Գործի քննությունն ավարտվել է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երևան քաղաքի վարչության Էրեբունի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միհրան Քեշիշյանի կողմից 12 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրգործի քննությունն ավարտվել է:
Գործն արդեն գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր տեղի կունենա գործով առաջին դատական նիստը: Ներկայումս Քեշիշյանը կալանքի տակ է: Հիշեցնենք, որ անցած տարի նա որպես տուժող էր անցնում հայտնի բռնցքամարտիկ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով: Քեշիշյանը, ինչպես նաև գործով անցնող մյուս տուժող, ոստիկանության Երևանի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերիլիազոր Կարեն Սարգսյանը դատարանում ցուցմունքներ էին տվել Խաչատրյանի դեմ, և նրանց ցուցմունքներն էին, որ դրվեցին Խաչատրյանի մեղադրական դատավճռի հիմքում, և նա դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման: Հիշեցնենք նաև, որ ըստ գործի նյութերի՝ Քեշիշյանը կաշառք է վերցրել թմրանյութերի գործ փակելու համար»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ