«Չորրորդ ինքնիշխանություն». Համարյա ինքնաառաջադրվեց
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Ես համոզված եմ, որ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում հաղթանակ է տանելու: Բայց մեր խնդիրն է, որ առաջիկա ընտրություններն այնպես անցնեն, որ ժողովուրդը հաղթի», հայտարարել է Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
«ՉԻ»- Այստեղ երկու տարբերակ կա. կամ ՀՀԿ-ի հաղթանակն ու ժողովրդի հաղթանակը բոլորովին տարբեր բաներ են, եւ Խոսրով Հարությունյանն անկախ իրենից խոստովանում է դա, կամ էլ նա պարզապես արձանագրում է, որ ՀՀԿ-ն այսպես թե այնպես «հաղթելու է»՝ անկախ նրանից, ժողովուրդն այդ կուսակցությանը ձայն կտա՞, թե ոչ: Բայց, իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ հաղթանակը ժողովրդի քվեներով ապահովվեր: Համաձայնվեք՝ շատ մարդասիրական մոտեցում է: Կարող էր, չէ՞, դրա փոխարեն հայտարարել, թե «ՀՀԿ-ն թքած ունի ժողովրդի ձայների վրա, որովհետեւ այսպես թե այնպես որոշել է հաղթել, եւ այդ որոշումը վերջնական է»: Բայց փաստորեն մեծ լավություն է անում ժողովրդին. ասում է՝ լավ կլիներ «ձեր խոդով» ձեր ձայնը տայիք ՀՀԿ-ին, մեկ ա՝ իրենք են հաղթելու, էլ ինչո՞ւ իզուր տեղը վատամարդ դառնաք: Համ էլ՝ կստացվի, որ դուք էլ եք հաղթել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ