«Չորրորդ ինքնիշխանություն». Լրագրողների մշտական ուրախությունը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Ժամանակին նախագահն էլ է ասել, որ աշխատենք համամասնական ցուցակում օլիգարխների մասնակցությունը մինիմումի բերել: Դրա համար կա մեծամասնական համակարգ», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«ՉԻ»- Լրատվամիջոցների համար Ռազմիկ Զոհրաբյանն իսկապես կարող է համարվել տոն, որը միշտ նրանց հետ է: Քանի կար՝ ասում էին մեծամասնական ընտրակարգը նրա համար է, որ բոլոր քաղաքացիները կարողանան առաջադրվել, ասենք՝ հայտնի մտավորականները, անհատ քաղաքական գործիչները, ովքեր որեւէ կուսակցության անդամ չեն, բայց արժանի են խորհրդարանում տեղ ունենալու եւ այլն: Հիմա հանկարծ պարզվում է, որ այդ ընտրակարգն օլիգարխների համար է: Որպեսզի իշխող կուսակցության նախընտրական ցուցակը «չմխտռեն»: Ռազմիկ Զոհրաբյանն էլ առանց երկար-բարակ մտածելու բարձրաձայն ասում է այդ մասին՝ չհասկանալով, որ փաստորեն լեգիտիմացնում է ընտրակաշառքի ինստիտուտը (հասկանալի է, չէ՞, որ օլիգարխները շարքային գործիչներից տարբերվում են ոչ թե ինտելեկտով կամ բացառիկ բարեկրթությամբ, այլ ֆինանսական կարողություններով):
Ինչեւէ: Հուսով ենք, որ առաջիկա 5 տարիներին եւս Ռազմիկ Զոհրաբյան անուն-ազգանունով տոնը միշտ մեզ հետ կլինի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ