«Ռեալի» «ռևանշ»–ն անխուսափելի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տեսանյութեր
Ավարտվեց 2012-ի առաջին «սուպերկլասիկոն»՝ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին հանդիպման շրջանակներում։ Մադրիդի «Ռեալի» երկրպագուների հույսերը կրկին ի դերև ելան։ Վերջին 2-3 տարիների ընթացքում «սուպերկլասիկոները» հիմնականում ավարտվել են «Բարսելոնայի» հաղթանակով, իսկ անցած տարի կատալոնյան թիմը փակեց «Գալակտիկոսի» ճանապարհները բոլոր մրցաշարերում՝ բացի հենց արքայական գավաթի մրցաշարից։ ««Ռեալի» «ռևանշն» անխուսափելի է»,– միմյանց են հուսադրում արքայական ակումբի երկրպագուները։
Հերթական «Կլասիկոյում» հանդիպման հաշիվը բացվեց արդեն 11-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ առավելություն պարգևելով «Ռեալին» մինչև երկրորդ խաղակես։ Սակայն խաղի 2-րդ կեսում նախ Պույոլի, ապա Աբիդալի խփած գնդակների շնորհիվ «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ՝ 2-1 հաշվով։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն