Ժնևյան համաձայնագիրը լիովին բավական է Սիրիայում խաղաղություն հաստատելու համար
Մերձավոր Արևելք
Ժնևյան համաձայնագիրը համապատասխանում է Սիրիայի ճգնաժամը լուծելու համար, սակայն գուցե նաև անհրաժեշտ լինի որոշ փոփոխություններ մտցնել: Այս մասին նշել է Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներակայացուցիչ Լախդար Բրահիմին:
«Ժնևյան համաձայնագիրը շատ մեծ ձեռքբերում է, որին հասել են Քոֆի Անանի, Սերգեյ Լավրովի և Հիլերի Քլինթոնի համագործակցության արդյունքում, սակայն գուցե անհրաժեշտ լինի դրանց մեջ փոփոխություններ կատարել»,-ասել է Բրահիմին:
Ժնևյան հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականին, որին մասնակցել են հինգ պետություններ, որոնք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Մասնավորապես՝ նրանք համաձայնության են եկել, որ Սիրիայում անհրաժեշտ է ստեղծել ժամանակավոր կառավարություն` ներկա բոլոր պետությունների օժանդակությամբ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ