Մեծ Բրիտանիան խոստովանել է, որ «լրտես–քար» է օգտագործել
Աշխարհ
Մեծ Բրիտանիան խոստովանել է, որ 2006 թվականին Մոսկվայում հայտնաբերված արհեստական քարի մեջ տեղադրված էլեկտրոտեխնիկան և հաղորդիչ սարքավորումները օգտագործվել են լրտեսական նպատակներով։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի կառավարության աշխատակազմի ղեկավար Ջոնաթան Փոուելը։
Այսօր երեկոյան BBC–ի եթերում ցուցադրվելու է Ռուսաստանի մասին պատմող ֆիլմ։ Սակայն, այդ ֆիլմի բովանդակությունը հայտնի է դարձել տեղական լրատվամիջոցներին։
Գլխավոր սենսացիան եղել է Փոուելի խոստովանությունը, որ բրիտանացիները լրտեսական օպերացիաներ են իրականացրել Ռուսաստանում։ «Դա շատ տհաճ բան էր։ Մեր ձեռքից նրանք բռնեցին այն։ Սակայն վստահ եմ, որ նրանք /ռուսական հատուկ ուժերը / այդ մասին իմացել են նախքան այդ սկանդալը», - ասել է նա։
Սակայն 2006 թվականի ձմռանը Մեծ Բրիտանիան կտրականապես հերքել էր այդ լրտեսական սարքը իրեն պատականելու Ռուսաստանի մեղադրանքները։ Այժմ պարզ է դառնում, որ ռուսական գաղտնի ծառայությունների այդ մեղադրանքները ճիշտ էին։
Մոսկվայի այգիներից մեկում տեղադրված այդ արհեստական «լրտես–քարը» տեղեկություններ է հավաքել սահմանված հեռավորության վրա գտնվող Ռուսաստանի քաղաքացիների համակարգիչներից, որից հետո այդ տեղեկությունները ավտոմատիկորեն փոխանցվել են Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցների տվյալների բազայում։ Սարքավորումը հայտնաբերվել է ռուս հատուկ մասնագետների կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ