Ձերբակալվել է բանկային կոդը գաղտնազերծելու համար
ԱՄՆ
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են առաջադրել Նյու Յորքի բնակիչ 32-ամյա ծրագրավորող Բո Ժանգին՝ 9.5 մլն դոլարի ծածկագրեր կոտրելու համար։ Ծրագրի կոդերը, որոնք պատկանել են ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությանը, ապօրինաբար պատճենահանվել է Բո Ժանգի կողմից Նյու Յորքի դաշնային պահուստային բանկում աշխատած ժամանակ։
Այդ կոդը նախատեսված է եղել ամերիկյան իշխանությունների կողմից իրականացվող դրամական փոխանցումների համար, որի օգնությամբ մասնավորապես, պատրաստվել են պետական գործակալությունների ֆինանսական հաշվետվությունները։ Ըստ ծրագրավորողի վկայության՝ ինքն այդ կոդը ձայնագրել է սկավառակի վրա անձնական նպատակներով օգտագործելու համար։
Բո Ժանգը ձերբակալվել է հունվարի 18–ին և արդեն խոստովանել է իր հանցանքը։ Եթե նրա դեմ մեղադրանքը դատարանն ապացուցի, ապա նրան 10 տարվա ազատազրկում է սպասվում։ Ձերբակալությունից կարճ ժամանակ անց ոստիկանությունը Բո Ժանգին ազատ է արձակել 200 հազ. դոլարի գրավի դիմաց։ Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու փետրվարի 17- ին։
Ըստ փորձագետների, FBI–ը չի համարում հանցագործությունը որպես լրտեսություն, դրա մասին վկայում է այն փաստը, որ նա գրավի դիմաց ազատ է արձակվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)