Օբաման հրաժարվել է Կանադա-Տեխաս կառուցվելիք նավթատարից
ԱՄՆ
ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մերժել է Կանադայից Տեխաս կառուցվելիք նավթատարի ծրագրից։ Օբամայի հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։
Ըստ Օբամայի՝ ինքն այդ ծրագրից հրաժարվել է պետդեպարտամենտի առաջարկով։ Հրաժարվելու պատճառը, ինչպես նշել է Օբաման, Կոնգրեսում հանրապետականների կողմից նախանշված չափազանց կարճ ժամանակհատվածն էր այդ ծրագրի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
Իր հայտարարության մեջ Օբաման նշել է, որ նախանշված ժամկետը չի բավարարել նավթատարի շահագործման ազդեցությունները գնահատելու առումով։ Նախագահը հատուկ նշել է, որ իր որոշումը չի ազդել ծրագրի բովանդակության վրա, իսկ կասեցումը պայանավորված է եղել ծրագրին բազմակողմանի գնահատական տալու ժամանակի սղության պատճառով։
Հուվարի 18–ին պետդեպի ներկայացուցիչ Քերի–Էնն Ջոնսը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ չի բացառվում այդ նավաթատարի կառուցման նոր հնարավոր ծրագրեր մշակվեն։ Ըստ «Reuters»–ի՝ պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ այդ ծրագրի վերանայման համար կպահանջվի առնվազն կես տարի։
Հանրապետական կոնգրեսականները խիստ քննադատության են ենթարկել նախագահի որոշումը։ Ըստ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների՝ Օբաման «այդ որոշմամբ կասեցնում է տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի բացումը ԱՄՆ–ի քաղաքացիների համար»։
Շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներով զբաղվող կազմակերպությունները, ինչպես հաղորղդում է «Reuters»–ը, դրական են գնահատել Օբամայի այդ որոշումը։ Ավելի վաղ նույն այդ կազմակերպությունների անդամները բողոքի ցույցեր էին անցկացրել նավթատարը կառուցելու դեմ՝ համարելով, որ այն կվնասի շրջակա միջավայրին։
Keystone XL նավթատարով Կանադայից նավթը պետք է հասներ Տեխաս նահանգի Հյուսթոն և Պորտ–Արտուր քաղաքների նավթավերամշակման գործարաններ։ Նավթատարի երկարությունը պետք լիներ 2.735 կմ, որի կառուցումը գնահատվել էր 7մլրդ դոլար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)