«Իրանը երբեք չի փորձել շրջափակել Հորմուզի նեղուցը». Սալեհի
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին այսօր հայտարարել է, որ Թեհրանն իր պատմության մեջ երբեք չի փորձել արգելափակել Հորմուզի նեղուցը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի նավթի արտահանման համար։
«Մենք խաղաղություն եւ հանգստություն ենք ցանկանում տեսնել տարածաշրջանում, սակայն տարածաշրջանի որոշ երկրներ փորձում են իրենց հովանավորությունը փնտրել 12 հազ. մղոն հեռավորության վրա գտնվող երկրում», – ասել է Սալեհին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Կոչ եմ անում տարածաշրջանի բոլոր երկրներին. թույլ մի՛ տվեք, որ ձեզ ներքաշեն վտանգավոր իրավիճակների մեջ», - ասել է նա։
Սալեհին ավելացրել է, որ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի բանակցել Թեհրանի հետ առանց որեւէ նախապայմանների։
Հաղորդում է BBC–ն։
Հիշեցնենք, որ Սալեհին երեկ ժամանել է Թուրքիա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ