ԱՌՆԱՊ-ի խորհրդատվական խորհրդի անդրանիկ նիստը
Հայաստան
Հունվարի 20-ին` ժամը 14.00-15.00-ն, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի խորհրդատվական խորհրդի առաջին նիստը:
Նիստի նպատակն է աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ոլորտում բոլոր շահագրգիռ և հիմնական դերակատարություն ունեցող պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներից կազմավորել ԱՌՆ ազգային պլատֆորմի ընդլայնված խորհրդատվական խորհուրդ, որը հարթակ կհանդիսանա ԱՌՆ գործառույթների, ռազմավարության և քաղաքականության հարցերի քննարկման համար:
Նիստի մասնակիցներին կողջունի Արտակարգ իրավիճակների նախարար, ԱՌՆԱՊ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանը:
Մասնակիցներին կներկայացվեն.
- ԱՌՆ ազգային պլատֆորմի զարգացման հայեցակարգը.
- ԱՌՆԱՊ հիմնադրամի առաջին քայլերը և մոտակա անելիքները.
- խորհրդատվական խորհրդի աշխատանքի ձևաչափը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի