The New York Times. ԱՄՆ կառավարությունը կօգնի Լիբիայի նոր իշխանություններին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով այսօր անսպասելիորեն ժամանել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, հայտարարել է, որ Վաշինգտոնը Լիբիայի Ազգային անցումային խորհրդին լրացուցիչ կտրամադրի 11մլն դոլար օգնություն` ասված է պետքարտուղարության մամլո հաղորդագրությունում:
«Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը Լիբիայի Անցումային կառավարությանը կտրամադրի մոտ 135 միլիոն դոլար: Այս գումարով նախատեսվում է ձեռնարկել Վաշինգտոնի և Անցումային կառավարության միջև նախորոք համաձայնեցված միջոցառումները»,- ասել է Քլինթոնը:
Խոստացված 11մլն դոլարի մեծ մասը կտրամադրվի հակաօդային պաշտպանության համակարգերի որոնման և ոչնչացման համար: Մի շարք երկրներ արդեն վախենում են, որ այդ զինատեսակը կարող է հայտնվել «Ալ Ղաիդայի» ձեռքում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ