Ի նշան բողոքի՝ ռադիոակտիվ նյութեր են գողացել
Աշխարհ
Եգիպտոսում՝ Միջերկրական ծովի ափերին կառուցվող ատոմակայանից՝ ի նշան բողոքի, ցուցարարները ռադիոակտիվ նյութեր են գողացել։
Ատոմակայանի կառուցման դեմ բողոքները սկսվել են անցյալ շաբաթ Ալեքսանդրիայից արևմուտք գտնվող Դաբաա քաղաքում։ Նստացույցն արդեն յոթ օր է շարունակվում է։
Ռադիոակտիվ նյութերի պահպանման վայրը շրջափակվել է ցուցարարների կողմից, որից հետո ցուցարաները բացել են պահեստարաններից մեկը և գողացել են ռադիոակտիվ նյութերը։
Ցուցարարները, որոնց մեծ մասը բեդվիններ են, պահանջում են, որ կառավարությունը հրաժարվի այդ վայրում ատոմակյան կառուցելու ծրագրից։
Նրանք պնդում են, որ իրենց հողերը բռնագրավվել են այդ նախագծի համար և դեռ նույնիսկ փոխհատուցում չեն ստացել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ