ՀԴԲ–ն հետաքննությո՞ւն է սկսում ադրբեջանական կայքերի վրա հաքերական հարձակումների գործով
Աշխարհ
ԱՄՆ–ի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հնարավոր է հետաքննություն սկսի Ադրբեջանի պետական կառավարչական հիմնարկների պաշտոնական կայքերի վրա հունվարի 16–ին հաքերական հարձակումներ գործելու փաստի առիթով։
Ինչպես հաղորդում է Regnum լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, Միացյալ Նահանգներն արդեն իր օգնությունն է առաջարկել Ադրբեջանին դեպքի առիթով։
Իր հերթին, ամերիկյան «Symantec» ընկերությունը նույնպես աշխարհի տարբեր երկրներում գտնվող իր ներկայացուցչություններին հանձնարարել է ուսումնասիրել Իրանի կողմից հաքերական հարձակումների դեպքերը։
Սակայն Իրանն ադրբեջանական կողմի իր դեմ ուղղված մեղադրանքները չի ընդունում։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը տարբեր ժամերին հաքերական հարձակումների էին ենթարկվել Ադրբեջանի պետական և մի քանի հեղիանակվոր մասնավոր ընկերությունների պաշտոնական կայքեր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ