«Հնդկաստանը հայերի աչքերով» ցուցահանդեսին կմասնակցի ՀՀ–ում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան
Գիտություն և Մշակույթ
Վաղը «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում տեղի կունենա «Հնդկաստանը հայերի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com–ին տեղեկացնում են «Նարեկացի» արվեստի միությունից` ցուցահանդեսը նվիրվում է Հնդկաստանի Հանրապետության օրվա 63-րդ տարելիցին
և նախաձեռնված է «Հայ-հնդակական բարեկամություն» հասարակական կազմակերպության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան կողմից:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ժամը 15։00–ին և կուղեկցվի պարային համարով' Վանդանայով, հնդիկ պարողներ Մարիա Վինսենտի, Պրավին Շանմուգամի, Սրինիվասան Գանեսանի և Աբինայա Մոնիկայի կատարմամբ:
Ներկայացվող ցուցադրանքում ընդգրկված են Ռուզաննա Աշուղյանի, Մարիամ Սուխուդյանի, Ֆելիքս Ղարիբյանի, Լիլիթ Վարդանյան, Լիլիթ Հարությունյանի, Էլլա Սարգսյանի, Արաքսյա Բեժանյանի, Պարույր Աբրահամյանի, Նելլի Մանուչարյանի, Ինգա Պետրոսյանի և Լիզ Չաթրի լուսանկարները:
Ցուցահանդեսի բացմումն իր ներկայությամբ կպատվի Հայաստանում Հնդկաստանի
արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրան:
Ցուցահանդեսը բաց է մինչև հունվարի 22-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում