«Ապագա, որը ծնվում է այսօր». Եվրամիության մոդելը ետխորհրդային տարածաշրջանո՞ւմ
Ռուսաստան
ԱՊՀ կառավարությունների ղեկավարները երեկ հավաքվել էին Սանկտ–Պետերբուրգի Կոստանտինովյան պալատում՝ քննարկելու հետխորհրդային տարածաշրջանում նոր տնտեսական գոտու ստեղծման հարցը։ Քննարկումների արդյունքում գրեթե բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչները, բացառությամբ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի, ստորագրել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը:
Ըստ ռուսական НТВ հեռուստաալիքի՝ ոչ պաշտոնական շփումների ժամանակ Կոստանտինովյան պալատում ակտիվորեն քննարկվում էր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի «Ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածը, որտեղ խոսվում է ԱՊՀ տարածաշրջանում Եվրամիության մոդելով նոր կառույցի ստեղծման մասնին։
Հիշեցնենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը նաև երկկողմ հանդիպում է ունեցել Հայաստանի իր պաշտոնակցի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)