Ուկրաինան աշխատում է Հունգարիայի կառավարությունը տապալելու ուղղությամբ. Օրբան
Աշխարհ
Ուկրաինան սկսել է իր հատուկ ծառայությունների ակտիվ գործողությունները Հունգարիայում՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու և Կիևի համար բարենպաստ կառավարություն հաստատելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի եթերում։
«Մշակվել է ծրագիր՝ իշխող կուսակցության կողքին կամ փոխարեն ստեղծելու ևս մեկ խոշոր կուսակցություն՝ այն կուսակցությունը, որը պետք է հաղթի ընտրություններում, ապա իրականացնի Բրյուսելում կայացված որոշումները», - ընդգծել է Օրբանը։
Հունգարիայի կաբինետի ղեկավարը հավելել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունների ակտիվ գործողությունները «շարունակվում են» ինչպես քաղաքականության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, կարծիք թելադրողների և լրատվամիջոցների ոլորտում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)