Թրամփի հատուկ բանագնաց Վիտկոֆն առաջարկել է վերացնել Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ պատժամիջոցները
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ էներգետիկայի ոլորտում պատժամիջոցները պետք է վերացվեն: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Ռուսաստանի հետ առևտրի հարցը տաքացնում է ամերիկյան վարչակազմին: Վիտկոֆը առաջարկում է վերացնել էներգետիկայի ոլորտում պատժամիջոցները», - նշում է հրատարակությունը։
Միևնույն ժամանակ, ըստ հրատարակության, Սպիտակ տանը բոլորը չէ, որ կիսում են Վիտկոֆի դիրքորոշումը: Մասնավորապես, ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բուրգումը կարծում է, որ Ռուսաստանը պետք է դուրս մղվի էներգետիկ շուկայից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)