Մեծ Բրիտանիայի վարչապետը կորցրել է հեղինակությունը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը սրընթաց կորցնում է հեղինակությունը իր ղեկավարած Լեյբորիստական կուսակցությունում։ Այս մասին գրում է The Economist ամսագիրը։
Պարբերականի տվյալներով՝ այդ մասին է վկայում սոցվճարների կրճատման մասին վարչապետի օրինագծին դեմ քվեարկած 49 լեյբորիստ պատգամավորների միջադեպը։ Ամսագիրը նշել է, որ լեյբորիստների խոստումները պետական հիվանդանոցներում հսկայական հերթերը կրճատելու, ապօրինի միգրացիայի սուր խնդրի լուծում գտնելու և բնակարանների պակասի մասին հեռու են կյանքի կոչվելուց:
Պարբերականը եզրակացրել է, որ ապագայում Մեծ Բրիտանիայի վարչապետի վիճակը միայն կվատթարանա, քանի որ Մեծ Բրիտանիայում ճգնաժամը շարունակում է խորանալ․ երկիրը «մնացել է 1930-ականներից ի վեր տնտեսական լճացման ամենաերկար շրջանում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)