Լավրովը հայտնել է՝ որտեղ կարող են տեղի ունենալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հետագա բանակցությունները
Աշխարհ
Ռուսական կողմը պատրաստ է դիտարկել Ռիադը՝ որպես Միացյալ Նահանգների հետ հետագա բանակցությունների վայր, եթե դրանց վերաբերյալ համաձայնություններ ձեռք բերվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պատրաստ ենք դիտարկել այս հյուրընկալ և բարեկամական վայրը, ինչպես արդեն արել ենք, երբ մեր ամերիկացի գործընկերների առաջարկով Ռիադում հանդիպում տեղի ունեցավ», - լրագրողներին ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ երկու կողմերն էլ իրենց զգան չափազանց հարմարավետ, հետևաբար, եթե նոր շփումների վերաբերյալ կոնկրետ ծրագրեր առաջանան, հանդիպումների վայրի վերաբերյալ որոշումը կկայացվի Վաշինգտոնի հետ համաձայնեցված։


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը