ՌԴ նպատակն է Մելովոյում գրաված դիրքերով քայքայել Ուկրաինայի պաշտպանական ռեզերվները
Ռուսաստան
Ռուսաստանի բանակի նոր հարձակումը Մելովոյի ուղղությամբ նպատակ ունի քաշել Ուկրաինայի զորքերն առաջնագծի այլ հատվածներից և ընդլայնել անվտանգության գոտին։ Այդ մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է ռազմական վերլուծաբան, պահեստազորի առաջին աստիճանի կապիտան Վասիլի Դանդիկինը։
Նրա խոսքով՝ Մելովոյի գրավումը թույլ է տալիս դուրս գալ պետական սահմանին և ստիպել Կիևին զորքեր տեղափոխել օրինակ Կուպյանսկից կամ Տյոտկինոյի ուղղությունից, ինչը կհաղթահարի ուկրաինական բանակի արդեն սահմանափակ ռեզերվների դիմադրությունը։
Դանդիկինը նշում է, որ վերահսկողությունը նոր տարածքների նկատմամբ թույլ կտա Ռուսաստանին ամրապնդել դիրքերը և կանխել ուկրաինական հարվածները սահմանամերձ հատվածներում։ Մելովոյի գրավումը, ըստ նրա, կարևոր քայլ է Կուպյանսկի ուղղության մեկուսացման և առաջխաղացման ընդհանուր նպատակի շրջանակում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան