Մակրոնը Ուկրաինայի և Իրանի հարցով զանգահարել է Թրամփին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 3-ի ուշ երեկոյան զանգահարել է ամերիկացի առաջնորդին՝ քննարկելու Ուկրաինայի և Իրանի հարցերը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջնորդները քննարկել են նաև Եվրամիության և ԱՄՆ-ի միջև մաքսատուրքերի վերաբերյալ ընթացիկ բանակցությունները: The Guardian-ը նաև գրում է, որ Մակրոնը հանդիպել է Սաուդյան Արաբիայի նախագահ Մուհամմեդ բին Սալմանի հետ՝ քննարկելու Իրանի և Գազայի հատվածի հարցերը:
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել նախորդ օրը: ԱՄՆ նախագահը դժգոհ է եղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից: Նրա կարծիքով՝ խաղաղության գործընթացում առաջընթաց չկա: Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, բայց ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ ունի բավարար զինամթերք:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)