Վնասազերծվել է քրեական հանցախումբ «Օրենքով գողի» գլխավորությամբ
Ռուսաստան
Ռուսաստանի ՆԳՆ-ը հաղորդում է, որ Տյումենում և Յամալո-Նենեցական շրջանում ձերբակալվել է քրեական խմբավորման ղեկավարն ու նրա երեք համախոհները։ Քրեական խումբը 2007-ից մինչև 2025 թվականը զբաղվել է սպանություններով, փորձել է վերահսկել մասնավոր ուղևորափոխադրումների ոլորտը՝ սպառնալիքներով և փողի շորթմամբ։
Ըստ նախնական տվյալների՝ խմբի անդամները սպանել են երեք քաղաքացու, կատարել մեկ սպանության փորձ, ինչպես նաև ստիպել ձեռներեցներին վճարել՝ իրենց բիզնեսը պահպանելու համար։ Ընդհանուր վնասը կազմել է մոտ մեկ միլիոն ռուբլի։ Խումբը զինված է եղել հրազենով։
Խմբի առաջնորդը «Օրենքով գող» կարգավիճակ է ձեռք բերել դեռ 2007-ին։ Քրեական գործ է հարուցվել հինգ հոդվածով, չորս կասկածյալներ կալանավորվել են, մեկը որոնվում է, իսկ երկու անդամներ սպանվել էին իրենց իսկ հանցակիցների կողմից դեռ 2023-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան