Ռուս բազմազավակ զինծառայողը վերադարձել է ուկրաինական գերությունից․ ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ
Ռուսաստան
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինծառայողը՝ երեք զավակի հայր։ Նա պատմել է, որ իրեն տանը սպասում են կինը, մայրը և քույրը։
«Փառք Աստծո՝ ողջ եմ։ Ռուսաստանը չի մոռացել ինձ։ Վերադառնում եմ տուն», — ասել է մեկ այլ զինվորական՝ ընդգծելով իր ապրած հուզմունքը։ Վերադարձածներից շատերը տեսանյութում փաթաթված են ռուսական դրոշներով և բացականչում են «Ռոսիա»։
Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին՝ մի օր անց ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից։ Հայտնի է, որ փոխանակումը եղել է համաչափ, իսկ վերադարձած ռուսների թվում եղել են առնվազն 25 զինծառայող և երկու քաղաքացի՝ Կուրսկի մարզից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան