Խափանվեց նույնիսկ «խափանումների համակարգը». Сбой.рф-ն դուրս եկավ շարքից
Ռուսաստան
Խափանումների մոնիթորինգի ծառայություն «Сбой.рф»-ում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, օգտատերերը կայք մուտք գործելիս տեսնում են 502 սխալի հաղորդագրություն՝ «Ստացվել է սխալ պատասխան սերվերից»։
Խնդիրը ազդում է ինչպես Wi-Fi, այնպես էլ բջջային ինտերնետով մուտք գործող օգտատերերի վրա։
Նախորդ օրերին խափանումներ էին արձանագրվել նաև ChatGPT-ի և YouTube-ի աշխատանքում։ ChatGPT-ի դեպքում ավելի քան երկու հազար օգտատեր հաղորդել էին խնդիրների մասին, իսկ YouTube-ում բողոքների մեծ մասը եկել էր ԱՄՆ-ից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան