Ռոստովի մարզում ուկրաինական անօդաչուների հարվածից վնասվել է մանկապարտեզ
Ռուսաստան
Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանում ուկրաինական ԶՈւ գրեթե 30 անօդաչուի հարձակման արդյունքում վնասվել է մանկապարտեզ։ Տեղեկությունը հաստատել է շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Կովալենկոն իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ վնասվել է նաև բնակելի տուն, որի բնակիչները արդեն տարհանվել են։ Շուրջակա տներում փշրվել են պատուհանների ապակիները, վնասվել են դռները։ Մանկապարտեզում կոտրվել է 10 պատուհան։
Տեղեկություններ զոհերի կամ վիրավորների մասին չեն հաղորդվում։ Պատասխանատու մարմինները կատարում են դեպքի վայրի գնահատում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան