Մոսկվայում ձերբակալվել է հայտնի «օրենքով գող» Վագիֆ Դիպլոմատը
Աշխարհ
Ռուսական իշխանությունները Մոսկվայում ձերբակալել են քրեական աշխարհում հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Վագիֆ Սուլեյմանովին՝ մականունով Վագիֆ Դիպլոմատ։ REN TV-ի տվյալներով՝ նա մեղադրվում է միգրացիոն կանոնների խախտման համար։
Սուլեյմանովը ծնվել է Վրաստանում, երիտասարդությունը անցկացրել է Ադրբեջանում, իսկ Ռուսաստանում հաստատվել է 90-ականներին։ Նրա նկատմամբ մի շարք քրեական գործեր են հարուցվել. 2006-ին՝ թմրանյութերի պահման, իսկ 2013-ին՝ բազմամիլիոնանոց շորթման համար։ Այդ գործերով նա պատիժ է կրել ռուսական քրեակատարողական հիմնարկում։
Նրա անունը կապվում է նաև «Դեդ Հասանի» և «Մոլոդոյ Շակրոյի» նման հեղինակությունների հետ։ Այս պահին Սուլեյմանովը պահվում է «Սախարովո» արտաքսման կենտրոնում, որտեղ կմնա 3 ամիս, որից հետո ենթարկվելու է արտաքսման դեպի Ադրբեջան։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին