Ռուսական լազերը մեկ վայրկյանում ոչնչացրել է FPV դրոնը՝ փորձարկումների ընթացքում
Ռուսաստան
Ռուսական LazerBuzz ընկերության կողմից մշակված լազերային համակարգը հաջողությամբ ոչնչացրել է FPV դրոն՝ ընդամենը մեկ վայրկյանում։ «Պոսոխ» նախագիծով ստեղծված լազերը փորձարկվել է Հյուսիս-Արևմտյան ՌԴ-ում՝ 500 մետր հեռավորությունից, որտեղ էլ փորձարկման ժամանակ ուղղակի ճառագայթմամբ խոցվել է դրոնի մարտկոցի մոդելը։
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ լազերը նախատեսված է հիմնականում հասարակական և ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանության համար՝ անօդաչու սարքերի դեմ։ Թեստերն իրականացվել են ստատիկ պայմաններում, սակայն պլանավորվում են նաև դինամիկ թիրախների վրա փորձարկումներ։
Այս նախագիծը դիտարկվում է որպես պատասխան ուկրաինական FPV դրոնների աճող սպառնալիքին և որպես լրացուցիչ միջոց՝ օդային պաշտպանության համակարգերի հետ համադրված։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան