«Պոսոխ» լազերը աշխատում է միայն կայուն հոսանքով և ունի մառախուղից կախված սահմանափակումներ
Ռուսաստան
Ռուսաստանի մշակած նոր հակադրոնային լազերային համակարգը՝ «Պոսոխ» նախագիծը, խոստումնալից է, բայց ունի մի շարք խիստ սահմանափակումներ։ Ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոյի խոսքով՝ համակարգը շատ էներգատար է, ուստի այն պետք է օգտագործվի միայն կայուն էլեկտրամատակարարմամբ՝ ստացիոնար օբյեկտների պաշտպանության համար։ Նույնիսկ շարժական գեներատորով այն կարող է գործել սահմանափակ՝ մի քանի ժամ։
«Պոսոխը» նախաձեռնողական նախագիծ է, ոչ թե պետական պաշտպանական պատվերի մաս, և դրա ճակատագիրը կախված է ապագա փորձարկումներից։ Ըստ Կորոտչենկոյի՝ համակարգը տեսականորեն ունակ է խոցել մինչև 1.5 կմ բարձրություն ունեցող ինքնաթիռային տիպի դրոններ, սակայն մառախուղը, ձյունը կամ անձրևը լազերը դարձնում են անարդյունավետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Պոսոխ»-ի հակադրոնային լազերը փորձարկվել է նաև Խերսոնի մարզում, իսկ ռուսական ԶՈՒ-ն սկսել է օգտագործել նման տեխնոլոգիաներ՝ ուկրաինական դրոնների խցիկները «այրելու» և թիրախներին չհասցնելու համար, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան