Ձերբակալվել է Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը՝ զրկվելով ՌԴ քաղաքացիությունից
Ռուսաստան
Ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովը՝ Մոսկվայի մարզի ազգային-մշակութային ինքնավարության նախագահը, զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ինչպես հայտնում է Mash Telegram-ալիքը, նա ձերբակալվել է երկրում գտնվելու կանոնների խախտման համար։
Իբրահիմովին սպասվում է արտաքսում դեպի Ադրբեջան։ Միջադեպի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն դեպքը արդեն լայն արձագանք է գտել ադրբեջանական համայնքի շրջանակում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)