Ռուս հայտնի բլոգեր Վալյա Կարնավալը դարձել է գաղտնի լուսանկարներով շանտաժի զոհ
Ռուսաստան
Ռուս բլոգեր Վալյա Կարնավալը (իսկական անունը՝ Վալենտինա Կարնաուխովա) հայտնել է, որ վերջին ութ ամիսներին շանտաժի է ենթարկվել մարզասրահի հանդերձարանում գաղտնի նկարահանված ինտիմ լուսանկարներով։ Նրա պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի մարզասրահներից մեկում, երբ երկու աղջիկ լուսանկարել են նրան ամբողջովին մերկ վիճակում։
Ավելի ուշ այդ լուսանկարներն փոխանցվել են մեկի ընկերոջը, որն էլ սկսել է գումար պահանջել՝ սպառնալով հրապարակմամբ։ Բլոգերը նշել է, որ այդ ամիսներն իր համար եղել են շատ սթրեսային և հոգեբանորեն ծանր։ Նա նշել է, որ դեպքից հետո դադարել է իրեն անվտանգ զգալ հանրային զուգարաններում և հանդերձարաններում։
Հանցագործության բոլոր մասնակիցները ձերբակալվել են Մոսկվայում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել անձնական կյանքի խախտման և անօրինական կերպով նկարահանված ինտիմ նյութերի շրջանառության համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան