Եվրոպայի խոցելի կողմերը Թրամփի ֆոնին
Համաշխարհային Մամուլ
Եվրոպան շարունակում է խորը կախվածություն ունենալ ԱՄՆ-ից՝ տնտեսական, ռազմական և անվտանգության ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի գլխավոր տնտեսական խորհրդական Լարս-Հենդրիկ Ռելլերը՝ ընդգծելով, որ Դոնալդ Թրամփը հստակ օգտվում է այդ կախվածություններից։ Նրա խոսքով՝ Թրամփը սկզբում միշտ դնում է առավելագույն պահանջներ՝ համոզված լինելով, որ այդպես ավելի շատ զիջումներ կստանա։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մինչ այդ կասկած էր հայտնել, որ ԵՄ-ին կհաջողվի պայմանավորվել Թրամփի վարչակազմի հետ մաքսային հարցերում։ Բրյուսելը նախապատրաստվում է այն սցենարին, որ երկու կողմերը չեն կարողանա հասնել փոխզիջման, և նման դեպքում Եվրամիությունը կգործարկի պատասխան քայլեր։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ դադարեցրել է Ուկրաինա որոշ զենիթահրթիռների և բարձր ճշգրտության զինամթերքի մատակարարումը։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ այդ որոշումը լուրջ հարված է Կիևի, ՆԱՏՕ-ի և ամբողջ Եվրամիության համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)