Զելենսկին և Թրամփը քննարկել են համատեղ ռազմական ծրագրեր
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է ռազմական աջակցությունը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերն ու ԱՄՆ-Ուկրաինա համատեղ արտադրության հնարավորությունները։
Զելենսկու խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են նաև պաշտպանական թիմերի հետագա հանդիպում։ Նա ընդգծել է, որ պատրաստ են սկսել համատեղ նախագծեր, հատկապես դրոնների արտադրության և տեխնոլոգիական ոլորտում։
Նախկինում Կիևում զգուշացրել էին՝ ԱՄՆ-ի զենքի մատակարարումների դադարեցումը կարող է հանգեցնել պաշտպանական ճգնաժամի։ Ամենամեծ հարվածը հասցվել է հակաօդային պաշտպանությանը, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)