Թուրքիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված դրոնների կոալիցիային
Համաշխարհային Մամուլ
Լատվիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիան և Բելգիան պատրաստվում են միանալ միջազգային կոալիցիային, որը զբաղվում է Ուկրաինայի համար անօդաչու սարքերի տրամադրմամբ։ Կոալիցիան բաղկացած է արդեն 20 երկրից։
Ռիգայում անցկացվող խորհրդաժողովում ընդունվել է երկու երկրների անդամակցության հարցը։ Ըստ պայմանավորվածության՝ անդամները պատրաստ են մինչև 2025 թվականը հատկացնել 2,75 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի պաշտպանությանը նպաստելու համար։
Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր, որ Չինաստանը դադարեցրել է Mavic դրոնների մատակարարումները և սահմանափակում է դրոնների բաղադրիչների վաճառքը նաև Արևմուտքին, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)