«20 տարով մոռացեք Մայամին». Գոբլինը քննադատել է ռուսներին
Ռուսաստան
Ռուս բլոգեր և թարգմանիչ Դմիտրի Պուչկովը, հայտնի որպես Գոբլին, հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունից հետո Ռուսաստանի քաղաքացիները երկար ժամանակ չեն կարողանա ճանապարհորդել արտերկիր։ Նրա խոսքով՝ Արևմուտքը «կհալածի ռուսներին», անկախ ռազմական ելքից։
«Մոռացեք Մայամիի ու Ֆրանսիայի Լազուրային ափի մասին։ Հաղթե՞լ ենք՝ միևնույն է, ձեզ կորստյան են մատնելու։ Գլուխներն են պոկելու», – ասել է Պուչկովը «Ռեպորտյորներ» նախագծի համար պատրաստված տեսանյութում։
Նա նման ցանկությունները որակել է որպես հիմարություն և հավելել, որ ռուսական երիտասարդությունը «արևմտյան աղբի վրա է մեծացել» և կորցրել է ազգային հիշողությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան